Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ծրագրերը ոգեշնչում են. hapak.am

Ծրագրերը ոգեշնչում են. hapak.am

ՀԱՊԱԿ-ի մասնաշենքերը կառուցվել են 1979 թվականին։ Այդ օրվանից ի վեր կատարվել են փոքր ու աննշան վերանորոգման աշխատանքներ, սակայն դրանք բավարար չեն եղել` համարելու, որ մեր պացիենտների պայմանները բարելավվել են թե՝ բուժման, թե՛ կեցության, թե՛ զբաղվածության առումներով։ Ավելին, շենք-շինությունների, հիվանդասենյակների, այլ սենյակների վիճակը ներկայում գնահատում ենք խիստ անբավարար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ պետբյուջեի սահմաններում, ՀՀ կառավարության որոշման համաձայն, գումար է հատկացվել ՀԱՊԱԿ-ի վերանորոգման աշխատանքները նախագծելու և, ի վերջո, իրականացնելու համար։ 

Ահա՛, ուրեմն, մեր ուրախությանը չափ ու սահման չկա․ այդ աշխատանքներն արդեն իրականացման շեմին են, ունենք ֆանտաստիկ նախագիծ։ Մասնագետների հետ քննարկել ենք նաև, թե ինչ և քանի փուլով է իրականացվելու վերանորոգման աշխատանքները։ Սահմանվել է չորս փուլ ՝ չորս տարվա ընթացքում։

Իհարկե, կարող է թվալ, որ դրանք շատ փոքր են, չնչին, և, անպայման կգտնվեն թերահավատ մարդիկ…

Վստահ ենք և հավատացնում ենք, դրանք փոխելու են ՀԱՊԱԿ-ի, և, ընդհանրապես, Հայաստանի հոգեբուժության կերպարը։

Եվ, որ հասկանալի լինի մեր ոգևորությունը, մի քանի մանրամասներ ներկայացնենք։

Այսպես.

  • հիմնովին վերանորոգումից հետո պատուհանների վրա արտաքինից չեն լինի ճաղավանդակներ,
  • ՀԱՊԱԿ-ի հիվանդասենյակներում ավելին, քան 3 պացիենտ, չեն լինի,
  • բոլոր պացիենտները կունենան անձնական պահարաններ,
  • որոշ բաժանմունքների յուրաքանչյուր հիվանդասենյակում կլինի սանհանգույց և լոգարան,
  • բոլոր հիվանդասենյակները կունենան երկարավուն պատուհանով դռներ՝ դիտարկման նպատակով,
  • բժիշկներին կտրամադրվեն աշխատելու համար արժանավայել պայմաններ,
  • պացիենտների համար կստեղծվի մարզադահլիճ,
  • ադմինիստրատիվ մասնաշենքի մի ամբողջ հարկ կտրամադրվի արվեստով թերապիայի առնվազն 10 ուղղություն,
  • կստեղծվեն արևային էներգիայի կայան, ջերմոցներ, լվացքատուն,
  • կգործեն ամբուլատոր և ստացիոնար արժանապատիվ հոգեբուժական ծառայություններ։


Այս շարքը կարելի է շարունակել երկար։ Երբևէ նախկինում հոգեբուժությունը նման վերաբերմունքի չի արժանացել: Ուստի շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, մեր նախարարին, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեին, «Երևանշին» նախագծային կազմակերպությանը, անհատապես բոլոր նրանց, ովքեր վերջին մեկ տարում իրենց անփոխարինելի դերն են կատարել նման հանձնառության իրականացման համար։

Վերջում հարկ ենք համարում նշել, որ վերանորոգման/վերակառուցման աշխատանքները կսկսվեն 2021-ին և կավարտվեն 2024-ին։

Մնում է սպասել և հուսալ։


ԱՎերանորոգման և վերակառուցման աշխատանքները կսկսվեն 2021-ին և կավարտվեն 2024-ին ԱՎերանորոգման և վերակառուցման աշխատանքները կսկսվեն 2021-ին և կավարտվեն 2024-ին


Սկզբնաղբյուր. hapak.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ